Սեպտեմբերի 22-25
Դասարանական առաջադրանքների փաթեթ
Հաշիվ և թիվ։ Բնական թվեր
Բանավոր հարցեր
1․ Ո՞ր թվերն են կոչվում բնական թվեր։
2․ Ի՞նչ է բնական թվերի շարքը։
3․ Ո՞ր թվով է սկսվում բնական թվերի շարքը։
4․ Բնական թվերի շարքում կա՞ արդյոք մեկին նախորդող թիվ։
5․ Մի՞շտ կարելի է համեմատել երկու բնական թվեր։
6․ Ի՞նչ նշաններ են գործածվում թվերի համեմատման համար։
Առաջադրանքներ
1․ Թվերը դասավորե՛ք աճման կարգով․ 5, 9, 11, 2, 8, 1, 12, 4, 10, 7, 6, 3
1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12
2․ Ո՞ր թիվն է հաջորդում 19300584 թվին։
19300585
3․ Ո՞ր թիվն է նախորդում 38657 թվին։
38656
4․ Համեմատի՛ր․
- 12374 > 9389
- 874563 > 785674
- 567213 > 567211
- 148645 > 48645
- 298467 = 298467
- 478478 < 645470
- 2367894 և 2367994
- 13456 < 53456
- 4789645 > 568129
- 578478 < 649784
- 9784512 = 9784512
5․ Երկու թվերի գումարը 390 է։ Գումարելիներից մեկը հաշվման ժամանակ նախորդում է 10 թվին։ Գտե՛ք մյուս գումարելին։ 381
6․ Մի գրքույկում կա 20 էջ, մյուսում՝ 56։ Քանի՞ էջ կա այն գրքում որի էջերի քանակը 7 անգամ ավելի է, քան երկու գրքույկներինը միասին։
20+56=76 76×7=532 էջ,
7․ Գինու երկու կարաս կա։ Առաջինում կար 100լ գինի։ Երբ նրանից վերցրին 30լ գինի, նրա մեջ մնաց երկու անգամ պակաս գինի, քան երկրորդում եղածն էր։ Որքա՞ն գինի կար երկրորդ կարասում։
100-30=70 , 70×2=140 լ գինի, Պատ.՝ 140 լ գինի։
8․ Երկու կայարանների հեռավորությունը 350կմ է։ Առաջին գնացքն այդ ճանապարհն անցնում է 2 ժամով պակաս ժամանակաում, քան երկրորդը։ 1 ժամում քանի՞ կիլոմետր է անցնում առաջին գնացքը, եթե երկրորդը 1 ժամում անցնում է 50 կմ։
350:50=7 7-2=5 350 :5 =70 Պատ.՝70կմ
9․ Երկու նավամատույցների միջև եղած 120կմ ճանապարհը նավակն անցնում է 6 ժամում։ Եթե նավակը ճանապարհի միջնակետում (ճանապարհի կեսն անցնելուց հետո) սկսի 1ժամում 10կմ-ով ավելի անցնել, քանի՞ ժամում մի նավամատույցից կհասնի մյուսը։
1)120:6=20 , 2) 120:2=60, 3) 60:20=3, 4)20+10=30, 5)60:30=2, 6)2+3=5 Պատ.՝5ժամ
10․ Գրապահարանի երկու դարակներում կա 102 գիրք։ Եթե առաջին դարակից 12 գիրք հանենք, ապա դարակներում միևնույն քանակով գրքրեր կմնա։ Քանի՞ գիրք կա դարակներից ամեն մեկում։
1)102+12=114 2)114:2=57 57-12=45 Պատ.՝45, 57 գիրք