10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները
Դասարանական առաջադրանքներ
1. 336-ին ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել, որպեսզի ստացված գումարը 10-ի բազմապատիկ լինի։ 4
2. 418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված տարբերությունը 10-ի բազմապատիկ լինի։ 8
3․ 40-ը ներկայացրու՛ այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով, որոնք 5-ի բազմապատիկ են։ 20+20, 15+25, 5+35, 10+30
4․ Կատարի՛ր գործողությունները
7ժ30ր+8ժ40ր = 16ժ10ր
8օր17ժ+3օր9ժ = 12օր2ժ
45ր40վ-30ր50վ = 1ժ15ր30վ
5․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս հավասարություն։
300։(150։10)=20
34-3400:(75+25)=0
6․ Երեք մեքենայով շինհրապարակ բերեցին 26տ ավազ։ Առաջին մեքենայում կար 2տ ավելի ավազ, քան երկրորդ մեքենայում ։ Երրորդ մեքենայում կար 3տ պակաս ավազ, քան երկրորդ մեքենայում ։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ավազի համար եթե 1տ ավազն արժե 5000դրամ։ 55000, 45000, 30000
7․ Երկու թվերի գումարը 520 է։ Առաջին թիվը 30-ով մեծ է երկրորդից։ Որո՞նք են այդ թվերը։ 260+15=275, 260-15=245
8. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսը իրար հավասար են, և դրանց գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Որո՞նք են այդ թվերը։ 125, 125, 230
9․ Բարձրահարկ շենքում կան 2 սենյականոց և 4 սենյականոց 40 բնակարան։ Այդ բնակարանների սենյակների ընդհանուր քանակը 110 է։ Քանի՞ երկու սենյականոց և քանի՞ չորս սենյականոց բնակարան կա այդ շենքում։ 25, 15:
Տնային առաջադրանքներ
1․Ասա՛ մի այնպիսի թիվ, որը գումարելով 234-ին՝ ստացված գումարը առանց մնացորդի բաժանվի 10-ի։ 6
2. 4516-ից հանի՛ր մի այնպիսի թիվ, որ ստացված տարբերությունը 100-ի բազմապատիկ լինի 16
3. 40-ը ներկայացրու՛ այնպիսի երկու գումարելիների գումարի տեսքով, որոնք 5-ի բազմապատիկ չեն։ 6+34
4․ Կատարի՛ր գործողությունները
8օր14ժ+6օր12ժ = 15օր2ժ
24ժ15ր-6ժ17ր =17ժ58ր
5 ր 40վ+7ր20վ=13ր0վ
5․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս հավասարություն։
125-125000: (1540-540)=0
7400-74x(85+15)=0
6.Երկու մեքենայով շինհրապարակ բերեցին 14տ ցեմենտ։ Առաջին մեքենայում կար 2տ ցեմենտ ավելի, քան երկրորդում։ Որքա՞ն պետք է վճարել յուրաքանչյուր մեքենայի բերած ցեմենտի համար, եթե 1տ ցեմենտն արժե 47000դրամ։ 282000, 376000
7. Երեք թվերի գումարը 480 է։ Առաջին երկուսի գումարը 20-ով մեծ է երրորդ թվից։ Ո՞րն է երրորդ թիվը։ 230
8․ Եթե Սոնայի մտապահած թվին ավելացնենք նույն թիվը, ապա նաև 124, կստանանք 10-ի բազմապատիկ՝ 135-ից փոքր թիվ։ Ո՞ր թիվն է մտապահել Սոնան։ 3
9. Վարպետը 90լ ջուրը լցրեց 30հատ 2լ և 5լ տարողությամբ ամանների մեջ և ուղարկեց խանութ։ Նա յուրաքանչյուր տարողությամբ քանի՞ աման ջուր ուղարկեց խանութ։ 5լ-10 2լ-20